Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։ Սա առիթ է ոչ միայն շնորհավորելու, այլև նորից ընդգծելու այն կարևորագույն դերը, որ Հայ Առաքելական եկեղեցին ստանձնել է վերջին բարդ շրջանում։ Կազմաքանդված հասարակական ինստիտուտների, խեղված քաղաքացիական հասարակության ու անառողջ քաղաքական դաշտի պայմաններում Եկեղեցին մնացել է միակ կենսունակ ինստիտուտը, որը համառորեն