Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել Մոլդովային Եվրամիությանն անդամակցելու ձգտման հարցում, սակայն Քիշնևը պետք է կատարի Բրյուսելի բոլոր հանձնարարականները:
Շոլցը չորեքշաբթի պաշտոնական այցով ժամանել է Մոլդովա՝ առաջիկա նախագահական ընտրությունների և ԵՄ-ին երկրի հնարավոր անդամակցության շուրջ հանրաքվեի ֆոնին, որը նախատեսված է հոկտեմբերի 20-ին:
Գերմանիայի կանցլերի վերջին այցը Քիշնև տեղի է ունեցել 12 տարի առաջ, երբ Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնում էր Անգելա Մերկելը:
«Մենք աջակցում ենք Մոլդովային դեպի Եվրամիություն ճանապարհին և կշարունակենք օգնել նրան այդ գործընթացում։
Եվրաինտեգրման գործընթացը վերաբերում է բոլոր պարտավորությունների կատարմանը, կան պայմաններ, որոնք պետք է կատարվեն, և եթե ամեն ինչ արագ է կատարվում, ապա միացումն էլ ավելի արագ կլինի, այդ կանոնները միասնական են բոլոր այն երկրների համար, որոնք ցանկանում են միանալ Եվրամիությանը», - ասել է Շոլցը Հանրապետության նախագահ Սանդուի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում: