ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, գ․ Իսահակյան)։
Մասնավորապես՝
արտադրամասի առաստաղը չի պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն.
պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.
արտադրամասն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով.
արտադրամասը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան.
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները եղել են ոչ նորոգ և պատշաճ վիճակում:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
The post Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.