Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել էր «Ռուժոմբերոկին» և երեք անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հանդիպման հաշիվը բացվեց 4-րդ րոպեին․ Պերեյրան ձախ եզրից փոխանցում կատարեց, դարպասապահը որսաց գնդակը, ապա բաց թողեց այն, բայց վրա հասած պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ երևանյան թիմին առաջ մղելով հաշվի մեջ։
79-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց մրցակցի դարպասին, գնդակին մոտեցած Գոռ Մանվելյանն ավրեպ իրացրեց այն՝ հաշիվը դարձնելով 2-0։
Հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին մրցակցի դարպասային հրապարակում խառը իրադրության ժամանակ Մատեուս Այասը 3-րդ գնդակն ուղարկեց «Ռուժոմբերոկի» դարպասը։ Այսպիսով, «Նոան» պատասխան խաղից առաջ խմբային փուլ անցնելու լուրջ հայտ է ներկայացնում։
Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 29-ին Սլովակիայում։