Սոֆիա Բաղրամյանը դարձավ Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից։
Սոֆիան 18 հնարավորից վաստակեց 16 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: