Ընթացիկ իրավիճակի առաջին ասոցիացիան, որն առաջանում է, թումանյանական կկվի հեքիաթն է, և խոշոր հաշվով՝ դա նաև հռչակված քաղաքականությունն է։ Սեփական ձագերով կերակրել աղվեսին՝ առանց որևէ վերջակետի, կարմիր գծի կամ երբևէ կանգ առնելու մտադրության՝ սա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն է, այդ մարդն ակնկալում է, որ ինչ-որ պահի կգան լավ ժամանակներ, իսկ մինչ այդ՝ ինչ էլ ուզեն, պիտի տաս։