ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական շտաբում հակասություններ կան հին և նոր աշխատակիցների միջև, մթնոլորտը լարված է, տեղեկացնում է Politico-ն։
Հարիսի հետ շտաբ եկած քաղաքական ստրատեգները ստանձնել են նրա քարոզարշավը կազմակերպելու և ղեկավարելու գործը՝ այն դեպքում, երբ արշավը հիմնականում մշակվել է այն մարդկանց կողմից, որոնք աշխատանքի էին ընդունվել, երբ Բայդենն էր Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։
Լարվածությանը նպասում է նաև այն հանգամանքը, որ Հարիսի կողմնակիցները դժգոհ են շտաբում Բայդենի որոշ օգնականների շարունակական ներկայությունից, Բայդենի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին «վերևից» են նայում Հարիսին ու նրա կողմնակիցներին;
Politico-ի տեղեկացմամբ՝ խնդիրն իրականում բավականին լուրջ է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններին մնացել է 3 ամիս։