Ղրղզստանի հյուսիսում գտնվող Թալասի շրջանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի սեյսմիկ պաշտպանության կենտրոնը։
Երկրաշարժի օջախը գտնվել է Ղրղզստանի տարածքում՝ Յնտիմակ գյուղից 20 կմ հարավ, Թալաս շրջկենտրոնից 28 կմ հեռավորության վրա։