Ilur.am – Կյանքից հեռացավ Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ, ՀՀՇ վարչության, ապա Հայ ազգային կոնգրեսի վարչության մշտական անդամ, ՀՀ Ազգային ժողովի (1995-1999) պատգամավոր Վահագն Հայոցյանը։ Հրապարակային խոսքով ու հրապարակային գործունեությամբ չէ, որ հայտնի էր Վահագն Հայոցյանը։ Նա ՀՀՇ վարչության գործադիր-քարտուղարն էր ի սկզբանե՝ իր ուսերին կրելով հսկայական այդ կառույցի ներքին կազմակերպական աշխատանքների ահռելի ծանրությունը։ Անթերի