Մեզանում ձևավորվել և տարեցտարի ավելի է արմատավորվում կյանքի տարբեր փուլերում, մասնավորապես՝ հղիության ընթացքում և ծնող դառնալուց հետո հոգեբանի խորհրդատվությանն ու օգնությանը դիմելու մշակույթը։ Սա արձանագրելով՝ փորձենք բազմակողմանիորեն դիտարկել, թե հատկապես հղիներն ու մայրացած կանայք ի՛նչ անհանգստությունների ու խնդիրների դրդմամբ են դիմում հոգեբաններին։ Ընդ որում՝ նախապես նշենք, որ խնդիրները հիմնականում միանման են, բայց տարբեր է դրանց