Հայաստանի օլիմպիական հավաքականից Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում մրցասպարեզ դեռ չեն մտել ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը եւ ծանրորդներ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանն ու գերծանր քաշային Վարազդատ Լալայանը: Բոլոր երեքն էլ պայքարի մեջ մտնելու են վաղը՝ օգոստոսի 10-ին: Ըմբիշների վիճակահանությունը կայացել է եւ արդեն հայտնի է Վազգեն Թեւանյանի առաջին մրցակիցը: