Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19:00-ի սահմաններում Թևոսյան և Ա. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 22-ամյա Կարեն Մարգարյանի վարած «BMW 325» մակնիշի և 59-ամյա Ռուբեն Սերոբյանի վարած «Mitsubishi RVR» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։