Добавить новость

РИА: массовые обыски прошли у членов секты "Фалуньгун" в Краснодарском крае

Более трети продаваемых частных домов в России требуют ремонта

Многодетная мать в Москве признала вину по делу о торговле чужими младенцами

Суд арестовал столичную квартиру дочери главного кадровика Минобороны Кузнецова

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սլացող հեծանվորդներն ու հոգնած դու 

Հեղափոխությունից հետո Հայաստանի նոր վարչապետը աշխատանքի էր գնում հեծանվով։ Խորհրդանշական տեսարան էր։ Հակադրություն հին բարքերին։ Կերած-խմած, «պադավատով» քաղաքական գործիչներին փոխարինելու էին գալիս թարմ միտք, նոր սերունդ՝ ամուր մկաններով, առանց ճարպակալած մտքի։ Սա նաև համահունչ էր երիտասարդների այն բազմությանը, որը փաստացի իրականացրեց հեղափոխությունը։  Երիտասարդական և ժողովրդական այս տոնահանդեսը Մոխրոտիկի հրաշքի պես ավարտվեց կեսգիշերին։ Մեր հասարակության համար […]

The post Սլացող հեծանվորդներն ու հոգնած դու  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Հեղափոխությունից հետո Հայաստանի նոր վարչապետը աշխատանքի էր գնում հեծանվով։ Խորհրդանշական տեսարան էր։ Հակադրություն հին բարքերին։ Կերած-խմած, «պադավատով» քաղաքական գործիչներին փոխարինելու էին գալիս թարմ միտք, նոր սերունդ՝ ամուր մկաններով, առանց ճարպակալած մտքի։ Սա նաև համահունչ էր երիտասարդների այն բազմությանը, որը փաստացի իրականացրեց հեղափոխությունը։ 

Երիտասարդական և ժողովրդական այս տոնահանդեսը Մոխրոտիկի հրաշքի պես ավարտվեց կեսգիշերին։ Մեր հասարակության համար կեսգիշերվա այդ ազդանշանն էր վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու ահասարսուռ փաստը։ Ես հիմա չեմ խոսում մեղադրական տեսակետից, դա իրավաբանների գործն է։ Բայց կարծում եմ, որ այդ օրվանից հանրային ընկալման մեջ հստակ դաջվեց, որ պարահանդեսն ավարտված է։ Բոլորս անցնում ենք մեր գործերին` անձնական վարորդ, մեքենա, փողոց փակել, ավտոշարասյուն։ Բոլորին շնորհակալություն, բոլորն ազատ են։ 

Այս դեպքում շատ տարօրինակ է թվում վերջին շրջանում վարչապետի, առաջին տիկնոջ, անգամ Ազգային ժողովի նախագահի հեծանվային ակտիվությունը։ Ո՞րն է մեսիջը։ Ի՞նչ պիտի հասկանա և տեսնի այս մարմնամարզության բաց դասերի մեջ հանրությունը։ 

Այս մարզական ակցիաների մեջ ժողովրդականություն դժվար է տեսնել։ Տեսադաշտը փակում են կողքից սլացող թիկնապահները։ Գուցե շարունակական պնդում, որ, միևնույն է, «մենք նախկինները չե՞նք», դա, կարծում եմ, բոլորին էլ պարզ է։ Բայց հանդգնեմ ենթադրել, որ գուցե իշխող էլիտան փորձ է անում այսկերպ խրախուսել առողջ ապրելակե՞րպ։ Հետևիր իմ օրինակին։ Սլացիր հեծանվով առաջ։ 

Սա կարող էր հետաքրքիր լինել, եթե հեծանվորդների համար քաղաքում լինեին քիչ թե շատ հարմար ճանապարհներ, եթե ընդհանրապես ակտիվ և առողջ ապրելակերպը ներկայացվեր որպես պետության նպատակ։ Թաղապետները երեխաներին հեծանիվներ նվիրեին, բակերում ծովից ծով մեքենաների կայանատեղիների փոխարեն լինեին հեծանվաուղիներ, դպրոցներում ավելացվեին մարզական խմբակները։ Հեծանվասպորտի, թեթև աթլետիկայի, լողի, ֆուտբոլի և այլնի անվճար խմբակներ բացվեին ամբողջ երկրով մեկ։ Էն հատ ու կենտ պետական խմբակները, որոնք կան և գործում են, եղանակ չեն փոխում։ Ամենուր լինեին խաղեր, մրցումներ և քարոզչություն։ Եթե այս ամենը չկա, պարզապես տեսախցիկի առաջ հեծանվով սլանալը ավելի շատ բլոգերի գործ է հիշեցնում։ Տես, թե ինչպես կարող եմ։ Հետևիր ինձ, հավանիր իմ հոլովակները, կիսվիր դրանցով։ 

2023 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 23.7%-ը աղքատ է։ Տվյալները Վիճակագրական կոմիտեինն են:

Հետաքրքիր է, որ աղքատ է գնահատվել այն քաղաքացին, որի ամսական սպառումը չի գերազանցել 53.590 դրամը։ Ընդ որում՝ սրա մեջ ներառվում են ինչպես սնունդն ու կենցաղային ապրանքները, այնպես էլ՝ կոմունալ վճարները, տրանսպորտը և այլն։ 

Ինձ թվում է` իրար հասկացանք, չէ՞: Մարդիկ, որոնց ամսական սպառումը չի գերազանցում 53.590 դրամը… օհ, անգամ մարդիկ, որոնց ամսական սպառումը չի գերազանցում 153.590 դրամը, սպորտով զբաղվելու ոչ ժամանակ, ոչ էլ տրամադրություն ունեն։ Տարածքում դժվար թե կան երկար ու բաց հեծանվաուղի ու մաքուր օդով լցված զբոսայգի։ 

Չնայած այս ամենին՝ ՀՀ քաղաքացին այդուհանդերձ ինչ-որ տարօրինակ, աբսուրդի աշխարհում կարող է ասոցացնել իրեն հեծանվորդի հետ։ Մարդ, որը շնչակտուր պտտում է հեծանվի ոտնակները, որպեսզի հասցնի, հասնի ամեն ամսվա վերջին եզրագծի մոտ իրեն սպասող բանկերի աշխատակիցներին։ Մուծի վարկերը, հարկերը, կոմունալները… Հետո սկսվի երկրորդ շնչակտուր շրջապտույտը։ 

Մեր երկրում աղքատությունից բացի այլ խնդիրնեը էլ կան՝ ավտանգության, ինստիտուտների և ենթակառուցվածքների խարխլվածության, ժողովրդագրական՝ ի վերջո։ Այս բոլոր հարցերի ու մարտահրավերների մասին լրահոսի արանքում, գովազդային հոլովակի պես պարբերաբար դուրս են պրծնում հեծանվորդ պաշտոնյաների ուրախ ժպիտները։

Տպավորություն է, թե այս երկանիվ երկաթյա նժույգներով մեր քաղաքական էլիտան փորձում է փախչել իրականությունից։ Սլանալ հեռու։ Այնտեղ, ուր չկա պատերազմի վտանգ, ուր կապույտ ֆոնի վրա վառվում են եվրոպական աստղերը, ուր հարևան երկրները ավտորիտար չեն։ 

Բայց եթե մեր հեծանվորդները մի պահ հայացք գցեն իրենց թողած հետագծին, գուցե նկատեն առօրյա հոգսերի տակ կքած ժողովրդի ձգվող շարքը, որը հոգնած անտարբերությամբ իրենց է նայում։ Մարդիկ ասես սպասում են, թե երբ կավարտվի այս գովազդային ակցիան, որի ընթացքում նրանց փորձում են վաճառել մի ապրելակերպ, որը գնելու համար ոչ փող կա, ոչ ներուժ։ 

Լիանա Խաչատրյան

MediaLab.am

The post Սլացող հեծանվորդներն ու հոգնած դու  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В Краснодарском крае прошли массовые обыски у членов секты «Фалуньгун»

Суд арестовал квартиру дочери начальника управления кадров Минобороны Кузнецова

87-летнего пенсионера избили в автобусе за критику ЧВК «Вагнер»

Суд арестовал столичную квартиру дочери главного кадровика Минобороны Кузнецова

Музыкальные новости

Ломая правила игры: "Goodbye YouTube"

Тренер Петржела считает "Динамо" главным конкурентом "Зенита" в РПЛ

Квартальная выручка Freedom Holding Corp. выросла до $450,7 млн

Пять лучших специалистов Уссурийского ЛРЗ поедут на Всероссийский корпоративный конкурс профмастерства

Новости России

В Москве суд определил меру пресечения для главы казахской диаспоры Джамалова

Суд арестовал квартиру дочери начальника управления кадров Минобороны Кузнецова

Мужской триумф в женском боксе: Олимпиада в Париже превратилась в унизительное побоище

В Московском метро продаются тематические билеты ко Дню физкультурника

Экология в России и мире

На 20% в сравнении с прошлым сезоном поднялся спрос на круизы по рекам осенью

Токсиколог Кутушов назвал топ продуктов для активной работы мозга

Сеть клиник «Будь Здоров» усилит направление по контролю качества медицинской помощи

Команда СЛД «Узловая» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» заняла 2 место в соревнованиях по рыбной ловле

Спорт в России и мире

Диана Шнайдер в упорной борьбе обыграла Хэрриет Дарт в первом круге турнира в Торонто

«Нужен большой титул». Медведев после Олимпиады открывает любимую часть сезона

Сафиуллин не смог пройти во второй круг турнира ATP в Монреале

Самсонова вышла в 1/8 финала турнира WTA в Торонто

Moscow.media

Задержаны пятеро мужчин из Ингушетии, вымогавших у бизнесмена 50 миллионов

«Уже и бомжихи в никабах!»: сколько зарабатывают цыгане-попрошайки?

В России дорожные работы по БКД выполнены более чем наполовину – Марат Хуснуллин

Мари Краймбрери, Звонкий, DAASHA выступят на марафоне «Авторадио»











Топ новостей на этот час

Rss.plus






Боец ЧВК "Вагнер" расстрелял сослуживцев

"Человек усложняет задачу создателям". Живем ли мы в симуляции и что делать, чтобы нас не удалили

Кто на стройке главный? Взаимоотношения архитектора и строителя — под пристальным взглядом профессионала

В Краснодарском крае прошли массовые обыски у членов секты «Фалуньгун»