«Ա1+». 2020 թվականի պատերազմից հետո, երբ կորցրեցինք մեր չորս շրջաններն ու 39 հազար մարդ տեղահանվեց արցախից, բարեգործական տարբեր կազմակերպություններ կանգնեցին բռնի տեղահանված արցախցիների կողքին՝ իրականացնելով կարճաժամկետ և երկարաժամկետ մի շարք ծրագրեր։ Կարճաժամկետ ծրագրերը չէին կարող լուծել պատերազմի հասցրած աղետալի հետևանքներ։ Ամեն ինչ կորցրած և Հայաստանի տարբեր բնակավայրերում հայտնված արցախցիների համար առաջնահերթն աշխատանք ունենալն ու հնարավորության