Բագրատ Սրբազանն այսօր Աջափնյակում էր: Նա սկզբում Թումոյի այգում շփվեց երեխաների հետ, որոնք հայտնում էին, որ Սրբազանին «հեռախոսով տեսնում են», «տելեվիզորով տեսնում են»: Ապա պատասխանեց լրագրողների հարցերին՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին. «Սա ստի պատասխանն է, մեզ վրա վաճառում էին ճանապարհների ապաշրջափակո՜ւմ, նոր հարաբերությունների ստեղծո՜ւմ, զարգացո՜ւմ… եւ այլն, եւ այլն, ի՞նչ արեցին դրա փոխարեն՝ հանձնեցին Արցախը, ասելով,