Դիլիջանի «Թախտա» թաղամասի բնակիչ Լինդա Հակոբյանը հաճույքով է խոսում իրենց ջերմաարդիականացված շենքի մասին, պատմում, որ առաջին հարկում գտնվող իրենց բնակարանում այլևս խոնավություն չկա, ձմռանը տաք է, իսկ կոմունալ ծախսերը կրճատվել են։ «Պատը վաղուց բորբոսնել էր, մտածում էինք, որ վերանորոգենք, էլի նույնն է լինելու։ Իսկ հիմա, որ վերանորոգվել է շենքը, կարող ենք բնակարանն էլ հանգիստ վերանորոգել»,