Գյումրու «Կումայրի արգելոց թանգարանի» տարածքում գտնվող «Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը» երեկ բացառիկ նվեր է ստացել․ նկարիչ Էդուարդ Սեդրակյանը թանգարանին է փոխանցել մեծանուն բանաստեղծի մահադիմակը, որի հեղինակը քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանն է։ Այս մասին Aravot․am-ը տեղեկացավ «Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի» տնօրենի պաշտոնակատար Լուսինե Պետրոսյանից։ Նա ասաց, որ մահադիմակը պատկանում էր Էդուարդ Սեդրակյանին, Ռաֆիկ Խաչատրյանն այն քանդակել էր 1984 թվականի