Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները պարեկություն են իրականացրել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգից։
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ բարեհաջող պարեկություն է իրականացրել հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու մարդասիրական և անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Առաքելության ղեկավարը և թիմը հանդիպել են գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանի հետ, որը ջերմ ընդունելություն է ցուցաբերել», - ասված է գրառման մեջ: