ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Radar Armenia-ին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի այն հայտարարությունը, որ Բաքուն ու Երևանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրից հանել հաղորդակցությունների վերաբացման մասին կետը և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ։ Ըստ Ամիրբեկովի՝ այս պահին բանակցություններին նպաստող գործոններից մեկն այն է, որ երկու կողմերն էլ համաձայնության են եկել