2024 թվականի Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակչում հայտնի է դարձել Սլավիկ Գալստյանի մրցակիցը. հայտնում է armsport.am-ը։
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում կգոտեմարտի իրանցի Սաեդ Էսմաելիի հետ։
Վերջինս քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել է Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի գործող չեմպիոն կուբացի Սանչեսին։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, Երևանի ժամանակով 20։15-ին, բրոնզե մեդալի համար պայքարի մեջ կմտնի Մալխաս Ամոյանը, իսկ արդեն 22։05-ից օլիմպիական երկրորդ ոսկու համար մրցագորգ դուրս կգա Արթուր Ալեքսանյանը։
The post ՕԽ-2024․ Հայտնի է Սլավիկ Գալստյանի մրցակիցը կիսաեզրափակչում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.