Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզում ավազակոպճային խառնուրդի արդյունահանմամբ զբաղվող ՕՍՏ-ՇԻՆ ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել են խախտումներ։ Պարզվել է, որ Ընկերությունն ավազակոպճային խառնուրդի լվացման նպատակով առանց ջրօգտագործման թույտվության ջրառ է իրականացրել Փամբակ գետից: Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է Փամբակ գետից խողովակաշարի միջոցով կատարվող ապօրինի ջրառը: Ընկերության տնօրենի նկատմամբ