Շուրջ տաս ամիս է, ինչ Երևանում գործում է ««Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Կազմակերպությունը բռնի տեղահանված կանանց և երեխաներին սոցիալական և հոգեբանական աջակցություն առաջարկելուց զատ նաև օգնություն, օժանդակություն է ցուցաբերում համայնքի ձեռներեց կանանց նոր միջավայրում ինտեգրվելու, նախաձեռնողականություն ցուցաբերելու գործում «2023 թվականի հոկտեմբերի 10-ին կազմակերպությունը Հայաստանում վերագրանցել ենք և ձեռնամուխ եղել «Վերածնունդ» ծրագրի շրջանակներում գործարար