2024 թվականի Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ոսկե մեդալի համար մրցամարտ կայացավ մինչև 130 կգ քաշային կարգում։
Չեմպիոն դարձավ կուբացի Միխաին Լոպես Նունյեսը։ Օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար պայքարում նա հաղթել է չիլիացի Յասմանի Ակոստա Ֆերնանդեսին։
Սա Նունյեսի 5-րդ օլիմպիական ոսկին էր։