Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում 5:3 հաշվով պարտության մատնեց կուբացի Գաբրիել Կինդելանին ու վաղը կգոտեմարտի իր երկրորդ օլիմպիական ոսկու համար: Արթուրը ռևանշ վերցրեց կուբացուց աշխարհի վերջին առաջնության եզրափակչում կրած պարտության դիմաց: Ավաղ, նույնը չկարողացավ անել մեր Մալխաս Ամոյանը, որը համառ պայքարում