Այս օրերին, երբ Փարիզում ընթանում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը, Գյումրու քաղաքային իշխանությունը մեր ըմբշամարտիկների մրցելույթները դիտելու հնարավորություն ստեղծել է հենց Գյումրու Վարդանանց հրապարակում։ Աթոռներ ու մեծ էկրան տեղադրելով՝ նրանք դեռ երեկվանից հորդորում էին բնակիչներին դուրս գալ տներից, իջնել հրապարակ, միասին դիտել մրցելույթներն ու երկրպագել մարզիկներին։ Գյումրեցիները, հատկապես երիտասարդները, անսալով քաղաքային իշխանության հորդորին, եկել էին հրապարակ։