Добавить новость

Три новых здания построят на территории Киностудии им. М. Горького

Скончался звезда «Улиц разбитых фонарей» Александр Крючков

Синоптик Леус: днем 14 октября в Новой Москве прошел первый снег

Полиция задержала организатора и семерых сотрудников псевдомодельного агентства

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանի Սահմանադրությունն է խաղաղության պայմանագրի միակ ու հիմնական խոչընդոտն այս պահին․Ամիրբեկով. «Ազատություն»

Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, առավել հստակ՝ առանց Մայր օրենքից Անկախության հռչակագրի հիշատակումը հանելու, Երևանի հետ խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ «Այդ փաստաթղթում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ», – ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում։

Ավելին՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, թե հենց դա է խաղաղության գործընթացի միակ խոչընդոտն այս պահին. – «Մենք ուզում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ապագայում որևէ վերադարձ ռևանշիզմին կամ Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ, ինչի ականատեսն էինք։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանը խաղաղության բանակցություններին և պայմանագրի վերջնական ստորագրմանը վերաբերվում է որպես ժամանակ ձգելու մարտավարություն՝ իր ռազմական կարողություններն ամրապնդելու և այս պատմությունը վերստին սկսելու համար»:

Հարցազրույցից օրեր առաջ Ամիրբեկովը մեկնել էր Վաշինգտոն, հանդիպել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի հետ, ով վերջին ամիսներին շարունակ հորդորում է կողմերին վերջնական համաձայնության գալ խաղաղության պայմանագրի շուրջ։ Չնայած ամերիկյան կողմի հորդորներին ու նաև վերջին դեմ առ դեմ հանդիպմանը՝ Բաքուն մնացել է անդրդվելի:

«Տարածված կարծիք կա, թե կարևոր է հնարավորինս շուտ ավարտին հասցնել խաղաղ բանակցությունները և գուցե պայմանագրի նախագիծը ստորագրել նոյեմբերին՝ COP29-ի շրջանակներում։ Բայց մենք կարծում ենք, որ դա իմաստ չի ունենա՝ առանց անդրադառնալու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Ավելին, ես կարծում եմ, որ դա կարող է հակաարդյունավետ լինել, քանի որ համաձայնագրի նախագծի հապճեպ ստորագրման դեպքում, եթե իրավական խութեր մնան, դրանք կարող են թույլ տալ Հայաստանին ապագայում վերակենդանացնել իր տարածքային պահանջները, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իրենց օգտին», – ասել է Ամիրբեկովը:

Բաքուն մի քանի անգամ շեշտել է՝ խնդրահարույց է համարում Հայաստանի Սահմանադրության նախաբանի հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։

Երևանն այդ մտահոգությունը չի ընդունում։ Երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր՝ նախ, խաղաղության պայմանագրի նախագծում դրույթ կա, որ կողմերը տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Բացի այդ, նաև համաձայնել են ամրագրել, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Երևանում սա բավարար են համարում, Բաքվում՝ ոչ։

«Եթե մենք գործող Սահմանադրությունն անփոփոխ թողնենք կամ անուշադրության մատնենք, նշանակում է, որ եթե անգամ ստորագրենք խաղաղության պայմանագիրը, հնարավոր է՝ նոր կառավարություն գա և չեղարկի դա, քանի որ այդ փաստաթուղթը տեխնիկական առումով հակասում է Հայաստանի գործող Սահմանադրությանը։ Հայաստանի Սահմանադրական դատարանը ևս կարող է ասել, որ խաղաղության պայմանագիրը հակաօրինական է, քանի որ Մայր օրենքում այլ դրույթներ են ամրագրված», – նշել է Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը:

Երևանը մի քանի ամիս է՝ պնդում է, թե Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։ Միաժամանակ, վարչապետ Փաշինյանն այս տարեսկզբին հայտարարեց, թե երկրին բոլորովին նոր Սահմանադրություն է պետք, երկու ամիս առաջ էլ հանձնարարեց նոր Սահմանադրության նախագիծը մշակել ու հաստատել մինչև 2026-ի տարեվերջ։ Ըստ Ամիրբեկովի, Փաշինյանն այս հարցը նաև իրենց հետ է քննարկել:

«Հիմա նա ուզում է առաջ տանել փաստարկը, թե սա քաղաքականապես շատ ծանրաշարժ գործընթաց է, թե Սահմանադրության նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027-ին։ Շատ լավ, դա էլ է տարբերակ, բայց արդյոք արտաքին աշխարհը պատրաստ է այդքան երկար սպասել, մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Որովհետև ակնհայտ է, որ մենք կարիք չունենք շտապել և ստորագրել մի թղթի կտոր, որը կարող է չեղարկվել նոր կառավարության կողմից», – ասել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան:

«Եթե Հայաստանն ուզում է նոր Սահմանադրություն մշակել, դա իր ներքին գործն է և իրավունքը, մենք խոսում ենք նախաբանը փոխելու մասին», – ընդգծել է Ամիրբեկովը՝ հավելելով, թե դրա համար տարիների քննարկումներ պետք չեն։ Ավելին, Բաքվում նաև այդ հարցը հանրաքվեի դնելու ձեևակերպումն ունեն. – «Ուզում եք խաղաղությա՞ն հասնել Ադրբեջանի հետ, թե՞ նոր հակամարտության հնարավորություն թողնել։ Կարծում եմ՝ եթե նրանք հարցն այդպես դնեն, հայ ժողովրդի մեծամասնությունը խաղաղությանը կաջակցի, քանի որ 2021-ին, երբ Փաշինյանը Ղարաբաղյան պատերազմում կրած ծանրագույն պարտությունից հետո արտահերթ ընտրություններ նշանակեց, նրա կուսակցությունը հաղթեց։ Սովորաբար ցանկացած առաջնորդ պատերազմը նման կերպ տանուլ տալուց հետո ջախջախիչ պարտություն կկրեր ընտրություններում, բայց նա հաղթեց»:

Խնդրահարույց մյուս հարցը, ըստ Ամիրբեկովի, ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը պետք է լուծարվի, ինչպես նաև Հայաստանի կողմից միջազգային դատարաններ ներկայացված հայցերը, որոնցում ևս Ադրբեջանը տարածքային նկրտումներ է տեսնում։ Այս հարցերում, ըստ Ալիևի ներկայացուցչի, Հայաստանը համաձայնել է լուծումների գնալ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միայն։ Կողմերը, ըստ նրա, փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել նաև Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում, որը Բաքվում «Զանգեզուրի միջանցք» են կոչում տարիներ շարունակ։

«Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի, երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում», – նշել է Ամիրբեկովը, հավելելով, – «Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար»:

Միաժամանակ, նա շեշտել է՝ Ադրբեջանի հետ խաղաղությունը Հայաստանի համար անմիջապես հնարավորություններ կբացի Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Հիշեցնելով Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների անցած շաբաթվա հանդիպումը սահմանին՝ Ադրբեջանի դիվանագետն ընդգծել է՝ Անկարան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Երևանը զուր ժամանակ է վատնում, եթե կարծում է, թե կարող է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել Բաքվին շրջանցելով։

The post Հայաստանի Սահմանադրությունն է խաղաղության պայմանագրի միակ ու հիմնական խոչընդոտն այս պահին․Ամիրբեկով. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В Московском марафоне приняли участие до 30 тысяч спортсменов

Вестибюль строящейся станции метро «Физтех» украсили художественным панно

В поисках баланса: жилищный рынок перестраивается под новые реалии

Герою России вручили сертификат на полтора миллиона рублей

Музыкальные новости

Жест Лукашенко на награждении в Кремле стал сюрпризом для Польши

Чемпионат Москвы по пауэрлифтингу стал спортсмен из Коломны

Воробьев после третьего поражения ЦСКА в четырех матчах: «Используем и кнут, и пряник, ищем разные варианты»

Прослушивания Яндекс Музыка. Увеличение прослушиваний в Яндекс Музыка. Лайки Яндекс Музыка. Подписка на артиста Яндекс Музыка.

Новости России

Москвич хотел нелегально обменять 10 млн рублей и остался без денег и телефонов

В филиал Московского зоопарка в Великом Устюге доставили краснокнижного зубра

Дизайнер из Бурятии представила в Москве коллекцию о «шести мирах буддизма»

Скончался звезда «Улиц разбитых фонарей» Александр Крючков

Экология в России и мире

Продажа песен. Песни на продажу. Продажа текстов песен. Продажа песен правообладателями. Продать текст песни. Продать слова песни. Хочу продать песню.

Неожиданное изменение календаря привело к всплеску цен на туры и пертурбациям у российских туристов

В Москве продолжаются киновечера под открытым небом

Раскрутка Сайта. Раскрутка сайта Москва. SEO раскрутка сайта. Заказать раскрутку сайта. Раскрутка сайта ru. Раскрутка сайта цена. Раскрутка сайта недорого.

Спорт в России и мире

Даниил Медведев отреагировал на пост Леброна Джеймса про Call of Duty

Анастасия Пивоварова стала ведущим экспертом эксклюзивного шоу про теннис на Betboom, в коллаборации с АТР

Технологическая революция в теннисе: Уимблдон заменит линейных судей на искусственный интеллект с 2025 года

Медведев вышел в четвертьфинал теннисного турнира в Шанхае после победы над Циципасом

Moscow.media

Продажа песен. Песни на продажу. Продажа текстов песен. Продажа песен правообладателями. Продать текст песни. Продать слова песни. Хочу продать песню.

Осенний Пулковский парк. Храм Рождества Христова

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный

На втором дне V Всероссийской Конференции аварийно-спасательных служб и формирований, проходившей на Подмосковной базе отдыха "Боровое", состоялась серия значительных презентаций докладов











Топ новостей на этот час

Rss.plus






В филиал Московского зоопарка в Великом Устюге доставили краснокнижного зубра

Дизайнер из Бурятии представила в Москве коллекцию о «шести мирах буддизма»

В Самарской области количество частных инвесторов по итогам сентября 2024 года составило 780,6 тыс.

УФАС Подмосковья включит ООО «ВЕМ ГРУПП» в реестр недобросовестных поставщиков