«Ազատություն». Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, առավել հստակ՝ առանց Մայր օրենքից Անկախության հռչակագրի հիշատակումը հանելու, Երևանի հետ խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ «Այդ փաստաթղթում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ», – ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում։ Ավելին՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան պնդել է,