ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բաքվում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում։
Հանդիպմանը քննարկվել են նաև «3+3» ձևաչափով համագործակցության հեռանկարները։
Իլհամ Ալիևն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները օրինակ են որոշ հարևան պետությունների համար և դա գնահատել է որպես Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում անվտանգության կարևոր գործոն։