Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 563 դեպք, որից 210-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 136, փլուզման, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, պայթյունի, տեղատարափ անձրևի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական, էլեկտրաէներգետիկական և կապի համակարգերում վթարի, ուժեղ քամու, երկրաշարժի՝ 1-ական, դարափուլի, դժբախտ պատահարի, քարաթափման, զինամթերքի հայտնաբերման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2-ական, թունավորման՝ 4, օձի նկատման՝ 41, կեղծ ահազանգի՝ 3, ինքնասպանության փորձի՝ 20, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 157, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 37, հրդեհի կեղծ կանչի՝ 31, 61 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 20 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 36 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 22 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 120, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
The post Մեկ շաբաթում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 563 դեպք, տուժել է 120 մարդ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.