Գազայի արևմուտքում գտնվող երկու դպրոցների վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 30-ի։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկարարներին։
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, զոհերի ու վիրավորների մոտ 80%-ը երեխաներ են։ Ավելի վաղ պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հայտնել էր 25 զոհի մասին։
Նշենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամներին, որոնք իրենց հրամանատարական կենտրոնները տեղակայել են Գազայի հատվածի դպրոցներից երկուսում։ Իսրայելական բանակի տվյալներով՝ դպրոցներն օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի «Ալ-Ֆուրկան» գումարտակի կողմից որպես ապաստան իր անդամների համար և որպես հրամանատարական կենտրոններ ՑԱԽԱԼ-ի դեմ հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար: