Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ավարտվեց արցախցի Արամ Երիցյանին երկու ամսով կալանավորելու դատական նիստը։ Արամ Երիցյանի փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանը Aravot.am-ին քիչ առաջ տեղեկացրեց, որ դատավոր Նելլի Բաղդասարյանը մեղադրող կողմի միջնորդությունն ամբողջությամբ մերժել է, ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ եւ Արամ Երիցյանին դատարանի դահլիճից ազատ է արձակել։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ