Այսօր՝ օգոստոսի 3-ին, Սպիտակ համայնքում մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած երկու տաբեր ավտովթարների հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 7 տուժած։ Նշված ժամանակահատվածում բժշկական կենտրոնի շտապ բուժօգնությունում ստացվել են եւս մի քանի վթարների մասին ահազանգեր: Ելնելով իրավիճակից, տնօրեն Վարդուհի Սիսակյանի հանձնարարությամբ աշխատանքի են անցել նաեւ տնային հերթապահություն իրականացնող շտապօգնության 3 բրիգադաները: