Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» «Զբոսաշրջությունը Գյումրիում զարգանո՞ւմ, թե՞ անկում է ապրում» թեմայով քննարկման ժամանակ Aravot.am-ը որպես բանախոս հրավիրված ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեց այս քաղաքի զբոսաշրջության այցեքարտը դարձած «Մեր մանկության տանգոյի» կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել՝ «Վառեմ-մարեմի» շենքի վերակառուցման ծրագրի ընթացքի մասին։ Հիշեցնենք, որ այս շենքի վերանորոգմամբ հետաքրքրված է ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր