«Փաշինյանն ասում է այն, ինչ Ալիևն է իրեն ասում, նա կարծես Ալիևի բարձրախոսը լինի։ Ալիևը բավական խորամանկ է, ինքն էլ, Թուրքիան էլ հասկանում են, որ իրենց պետք չէ բացահայտ պատերազմական կոչեր անել։ Նրանք կարող են համատեղ վարժանքներ անցկացնել, այլ ձևերով հաղորդակցվել, իսկ փակ կապուղիներով այդ բանակցողները, լինելով բավական լավ դիվանագետներ, չեն ասում՝ մենք պատերազմով ենք սպառնում, ասում են՝ չենք ուզում պատերազմ լինի»։