Կենսաքիմիկոս և ՄԱԿ-ի նախկին տեսուչ Ռոկո Կազագրանդեն Claude չաթ-բոտի փորձարկումից հետո հայտարարել է, որ արհեստական ինտելեկտը (AI) կարող է օգնել ահաբեկիչներին ստեղծել կենսաբանական զենք: Այս մասին գրում է Bloomberg-ը։
Փորձագետն իր մտահոգության մասին խոսել է Սպիտակ տան պաշտոնյաների հետ։
«Ի՞նչ կլինի, եթե յուրաքանչյուր ահաբեկիչ ունենա իր փոքրիկ գիտնականը,-ասել է Կազագրանդեն:
Ավելի վաղ Ավստրալիայի Անվտանգության հետախուզական ծառայության ղեկավար Մայք Բերջեսը հայտարարել էր, որ արհեստական ինտելեկտի զարգացումը կարող է հանգեցնել թշնամիների հնարավորությունների մեծացման: