Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապրհի 178 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 50-ամյա Կարեն Ավետիսյանի վարած «Iveco» մակնիշի բեռնատարն ու 41-ամյա Սարգիս Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով Ս. Սարգսյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 43-ամյա Մ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում:
Դեպքի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդներից Ս. Սարգսյանը աշխատում է «Ոսմար» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: