Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրաժարվել է շտապ խորհրդակցություններ անցկացնել Կիևի կողմից Հունգարիային և Սլովակիային ռուսական նավթի մատակարարումների արգելափակման շուրջ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին Բրյուսելում կայացած ճեպազրույցում։
«Եվրահանձնաժողովը հաստատում է, որ հանգել է նախնական եզրակացության ԵՄ էներգետիկ անվտանգության համար անմիջական սպառնալիքի բացակայության վերաբերյալ, ուստի գտնում է, որ հրատապ խորհրդակցություններ անհրաժեշտ չեն», - նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Ույվարին նաև հիշեցրել է, որ Հունգարիան և Սլովակիան պետք է փուլ առ փուլ հրաժարվեն ռուսական նավթից։
Ավելի վաղ Սլովակիան և Հունգարիան միջնորդության համար դիմել էին Եվրահանձնաժողովին, քանի որ դադարել էին Ուկրաինայից ստանալ ռուսական «Լուկօյլ» ընկերության նավթը։
Հուլիսի 30-ին Ուկրաինան հայտնել էր, որ պատրաստ է լուծել նավթի տարանցման հետ կապված խնդիրները Սլովակիայի հետ։