Ես այնքան հոգնել եմ ամենշաբաթյա բամբասանքի տիրաժավորումից, որը, կարծես, 2021թ. չի դադարում, ավելացնելու բան չունեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին:
Հարցին՝ ինչո՞վ է պայմնավորում այդ լուրերը և եթե բամբասանք է, ովքեր են տարածում և ինչու, նա պատասխանեց. «Դուք ավելի լավ կիմանաք՝ ովքեր են տարածում, ում միջոցով ու ինչպես: Ես չեմ կարող ասել, թե բամբասանքն ինչով է պայմանավորված: Չեմ պատասխանում բամբասանքներին և այս անընդհատ տիրաժավորումն էլ ինձ համար շատ զավեշտալի է: Ով սպասում է իմ հրաժարականին, թող այդպես հարցականների մեջ էլ մնա, չեմ պատասխանելու բամբասանքներին և դեղին մամուլի ամենշաբաթյա հիմարություններին»: