Добавить новость

Как активисты помогают приюту для животных в Павловском Посаде

Руководители 70 образовательных организаций Москвы завершают обучение по программе профессиональной переподготовки

Около 50 юным москвичам вручили паспорта в Музее Победы

Зарезавший женщину в салоне связи в Саратове уже сидел за убийство жены



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կոչ ենք անում COP29-ի կազմակերպիչներին վերանայել իրենց որոշումը և միջոցառումը տեղափոխել այլ երկիր. Իրավաբանների հայկական ասոցիացիա

Իրավաբանների հայկական ասոցիացիան հայտարարությունն է տարածել COP29-ը Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«Իրավաբանների հայկական ասոցիացիան խորը մտահոգությամբ է արձագանքում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի համաշխարհային 29-րդ համաժողովը («COP29») 2024թ նոյեմբերի 11-ից նոյեմբերի 22-ը Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ որոշմանը։

Մենք այս որոշումը անհամատեղելի ենք համարում COP-ի նպատակների և արժեքների հետ՝  հիմք ընդունելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և բնապահպանական հարցերում Ադրբեջանի դրսևորած շարունակական անպատասխանատու վարքագիծը հետևյալ ոլորտներում։

1․ Մարդու իրավունքների խախտումներ. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները և քաղաքացիների հանդեպ բռնությունները լրջագույն խնդիրներ են: Այս երկրում ազատ խոսքի, մամուլի և հավաքների ազատությունները լրջորեն սահմանափակված են, ինչը հակասում է COP-ի նպատակներին ու արժեքներին Human Rights Watch-ի 2023 թվականի զեկույցի համաձայն, Ադրբեջանում շարունակվում են քաղաքական ընդդիմադիրների, լրագրողների և ակտիվիստների հետապնդումներն ու ձերբակալությունները:

2․ Բնապահպանական անպատասխանատվություն. COP-ի հիմնական նպատակներից են ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը և կայուն զարգացման խթանումը: Սակայն Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունն ու գործողությունները հակասում են այս նպատակներին: Մասնավորապես, Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս նավթի և գազի ոլորտի գերակշիռ դերը երկրի տնտեսության մեջ: 2022 թվականի  պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ երկրի ՀՆԱ-ում նավթի և գազի ոլորտի մասնաբաժինը կազմում էր 47,8%։

Այս ցուցանիշները վկայում են հանածո վառելիքից երկրի տնտեսության ծայրահեղ կախվածության մասին, ինչը հակասում է COP-ի՝ կանաչ տնտեսության անցման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակներին:

Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2023»-ում Ադրբեջանը 2024 թվականին ունի 23 միավոր, ինչը նշանակում է, որ 180 երկրների շարքում երկիրը զբաղեցնում է 154-րդ տեղը՝ ցույց տալով կոռուպցիայի բարձր մակարդակ։ Սա կասկածի տակ է դնում երկրի՝ բնապահպանական խնդիրները արդյունավետ լուծելու, ինչպես նաև երկրի՝ COP-ի թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին հետևելու կարողությունը:

Ավելին, Կասպից ծովի էկոհամակարգը պոտենցիալ վտանգի տակ է Ադրբեջանի նավթարդյունաբերության պատճառով: Թեհրանի կոնվենցիան (Կասպից ծովի շրջակա միջավայրի պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիա) սահմանում է բարձր ստանդարտներ Կասպից ծովի շրջակա միջավայրի պաշտպանության համար, ներառյալ նավթային արտահոսքերի և արդյունաբերական թափոնների կանխարգելումը: Սակայն, Ադրբեջանի կառավարության կողմից այս ստանդարտների պահպանման վերաբերյալ հրապարակային աղբյուրներում մանրամասն հաշվետվություններ կամ ապացույցներ չեն հայտնաբերվել: Սա բարձրացնում է մտահոգություններ Կասպից ծովի կենսաբազմազանության և ձկնային պաշարների պաշտպանության վերաբերյալ:

3. Ժողովրդավարության բացակայություն. Ադրբեջանում ժողովրդավարության ինստիտուտները համակարգային լուրջ խոչընդոտների են հանդիպում: Ժողովրդավարական սկզբունքների և թափանցիկ կառավարման բացակայությունը կասկածի տակ է դնում COP-ի որոշումների արդարությունն ու թափանցիկությունը: Freedom House-ի «Ազատությունն աշխարհում 2023» զեկույցում Ադրբեջանը դասակարգվել է որպես «ոչ ազատ» երկիր՝ 100-ից ստանալով ընդամենը 9 միավոր:

4. Տարածաշրջանային անկայունություն և ագրեսիվ քաղաքականություն. Ադրբեջանի վարած քաղաքականությունը տարածաշրջանում շարունակում է մտահոգություններ առաջացնել միջազգային հանրության շրջանում և հակասում է COP-ի խաղաղ համագործակցության գաղափարին: ՄԱԿ-ի տարբեր մարմիններ և միջազգային կազմակերպություններ շարունակում են մտահոգություն հայտնել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում առկա լարվածության և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն իր վերջին զեկույցում անդրադարձել է տարածաշրջանում մարդու իրավունքների իրավիճակին:

Միջազգային կազմակերպությունների կողմից փաստագրվել են Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման դեպքեր ևս: Օրինակ, Human Rights Watch-ը հաստատել է կասետային զինամթերքի օգտագործումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում:

5․ Կլիմայական ֆինանսավորման թափանցիկության բացակայություն. Transparency International-ի հայտարարությունը (որը վերաբերում է լոբբինգի և ազդեցության ոլորտներում թափանցիկության ու բարեվարքության ապահովմանը) ցույց է տալիս, որ կլիմայական ֆինանսավորման գործընթացներում հաճախ բացակայում է հանրային մասնակցությունը, ինչը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի աճին: Ադրբեջանում կոռուպցիան համակարգային է, ինչը հաստատվել է միջազգային հետաքննությունների արդյունքներով: Մասնավորապես, «Պանամյան փաստաթղթերը» բացահայտեցին Ադրբեջանի իշխող էլիտայի օֆշորային գործարքները: Հանքարդյունաբերության ոլորտում ևս բացահայտվել են կոռուպցիայի լուրջ դեպքեր, ինչպես ցույց է տալիս ԱՄՆ Արդարադատության նախարարության Արտասահմանյան կոռուպցիոն պրակտիկայի մասին օրենքի (FCPA) ուղեցույցը։

Հաշվի առնելով վերոգրյալը կոչ ենք անում՝

  • COP29-ի կազմակերպիչներին վերանայել իրենց որոշումը և միջոցառումը տեղափոխել այնպիսի մի երկիր, որը համապատասխանում է COP-ի արժեքներին և նպատակներին:
  • ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությանը (UNFCCC) վերանայել COP29-ի անցկացման վայրի ընտրության չափանիշները՝ հաշվի առնելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և բնապահպանական պատասխանատվության գործոնները:
  • Միջազգային հանրությանը և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին բարձրաձայնել Ադրբեջանում COP29-ի անցկացման հետ կապված մտահոգությունները և պահանջել թափանցիկություն ու հաշվետվողականություն այս գործընթացում:
  • Հայաստանի կառավարությանը՝ դիվանագիտական ուղիներով բարձրացնել այս հարցը միջազգային ատյաններում և պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերում:
  • Ապահովել կլիմայական ֆինանսավորման թափանցիկությունը և հանրային վերահսկողությունը՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով:
  • Ներգրավել տեղական համայնքներին և խոցելի խմբերին կլիմայական ֆինանսավորման որոշումների կայացման գործընթացներում՝ ապահովելով, որ ոչ ոք չմնա անտեսված:

Հայաստանի Իրավաբանների հայկական ասոցիացիան պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու COP29-ի անցկացումը մի վայրում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ նպատակներին:

Հայտարարությունը ընդունվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի կողմից 2024 թվականի հուլիսի 31-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ»։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Шок. На вражеском форуме озвучены данные по экономике России

Свыше 300 безбилетников выявлены в автобусах у станции метро «Выхино» 9 октября

Ученые впервые зафиксировали мысли человека за секунды до смерти

Газпром межрегионгаз заключил соглашения о поставках природного газа с двумя промышленными потребителями в Татарстане

Музыкальные новости

Сергей Собянин: Создали еще один прогулочный маршрут

Бесплатный прогноз на год

Регион продолжит развивать работу по выстраиванию промышленной кооперации

Индивидуальные кухни на заказ в Санкт-Петербурге

Новости России

Ефимов: в ТиНАО завершают возведение дороги к образовательному комплексу

Газпром межрегионгаз заключил соглашения о поставках природного газа с двумя промышленными потребителями в Татарстане

Спартак" оштрафован на 40 тыс. рублей за скандирование фанатов против "Зенита

В Воскресенске прошел литературный час в рамках программы «Активное долголетие»

Экология в России и мире

Мари Краймбрери, Клава Кока, bearwolf и не только! Like FM устраивает звездный девичник

"Фортуна" на льду: как многодетная мама развивает уникальную хоккейную команду для слабовидящих детей

Выставка «Павка Корчагин — герой Поднебесной»

Как научиться спокойно на все реагировать: метод йогов

Спорт в России и мире

Соболенко вышла в ⅛ финала турнира WTA-1000 в Ухане

«Стали хуже после коронавируса»: Медведев неприличным образом привлёк внимание к проблеме с мячами

Медведев обыграл Циципаса и вышел в ¼ финала турнира в Шанхае

В тени победы Медведева над Циципасом: Эрика Андреева неожиданно выбила младшую сестру Мирру с турнира WTA в Ухани

Moscow.media

На строительство и реконструкцию трассы М-7 Волга в Татарстане и Башкирии выделили 9 млрд рублей

XI Всероссийский конкурс «Лучшая инклюзивная школа России-2024»

Осеннее утро в Пушкинских горах.

Компания, которая строит развязку к "Калины" в Екатеринбурге, подала на банкротство











Топ новостей на этот час

Rss.plus






Богородские долголеты отметили 5-летие проекта

История в лицах: на Чистопрудном бульваре открылась фотовыставка о социальных координаторах

Газпром межрегионгаз заключил соглашения о поставках природного газа с двумя промышленными потребителями в Татарстане

В Воскресенске прошел литературный час в рамках программы «Активное долголетие»