Ընդամենը շաբաթներ առաջ ամերիկյան առաջատար համալսարանների ուսանողներն այնպիսի հզոր ցույցեր էին կազմակերպել Իսրայելի քաղաքականության դեմ, որ շատերը դրանք համեմատում էին Վիետնամի պատերազմի տարիներին ծագած բողոքի ալիքի հետ։ Այնինչ, անցած շաբաթ Կոնգրեսի անդամները բուռն ծափահարություններով էին ընդհատում Բենիամին Նեթանյահուի ելույթը պառլամենտի նիստերի դահլիճում։