«Ես պատգամավոր եմ, ով ծանոթացել է Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթի մի քանի տարբերակի: Բազմիցս զգուշացրել ենք, թե ինչ նախապայմաններով է տեղի ունենում գործընթացը, խոսել ենք նաև այն մասին, որ Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ ունի, պահանջում է, որպեսզի Արցախի հարցը փակենք, Ադրբեջանն ուզում է այստեղ բնակեցնել տասնյակ-հազարավոր ադրբեջանցիների, բայց անգամ հիմա Ալիևն այնպիսի պահանջներ է հրապարակայնացնում, որ մենք, որ ծանոթ էինք այդ փաստաթղթին, մենք անգամ այդ պահանջներից տեղյակ չէինք»: