Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրով ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրում Արգենտինայի հավաքականը Լիոնում մրցեց ուկրաինացիների հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
Արգենտինան 6 միավորով գրավեց երկրորդ տեղը B խմբում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Ուկրաինան 3 միավորով երրորդն է և ավարտեց պայքարը։
B խմբից մյուս ուղեգիրը նվաճեց Մարոկկոյի թիմը, որը 3:0 հաշվով հաղթեց Իրաքին եւ գրավեց առաջին տեղը։ Իրաքը 3 միավորով վերջինն է։