Իրանում տեղի է ունեցել նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդման արարողությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արարողությունը տեղի է ունեցել Իրանի խորհրդարանի շենքում, ներկա են եղել ավելի քան 80 երկրի բարձրաստիճան հյուր։
Մասուդ Փեզեշքիանն իր ելույթում խոստացել է կատարել ստանձնած բոլոր պարտականությունները, պաշտպանել իրանցիների իրավունքները, երկրի սահմանները և քաղաքական, տնտեսական ու մշակութային անկախությունը: Նա հայտարարել է, որ Իրանի և աշխարհի համար նոր հնարավորություններ են բացվել:
«Թեհրանը պետք է հաղթահարի դժվարությունները և կայուն զարգացման ուղիներ բացի, աշխարհն էլ պետք է օգտվի այս բացառիկ հնարավորությունից՝ Իրանի օգնությամբ լուծելու տարածաշրջանային և համաշխարհային խնդիրները»,- ասել է Փեզեշքիանը: