Օրենքն անտեսող Իսրայել պետությունն այսօր վտանգ է ներկայացնում ոչ միայն Պաղեստինի ու Լիբանանի, այլ ողջ մարդկության համար։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը նշել է, որ Թել Ավիվի գործողությունները ռիսկեր են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար։
«Եվս քանի հազար երեխա պետք է մահանա, մինչև պարզ դառնա, որ Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը սպառնում է ողջ տարածաշրջանին։
Իսրայելը միակ երկիրն է տարածաշրջանում, որը ձգտում է ապահովել իր անվտանգությունը ագրեսիայի, ջարդերի և օտար հողերի բռնագրավման միջոցով»,- ասել է նա։