Հուլիսի 30-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այցով եղել է Վանաձորում։ Նախարարը հանդիպել է ոստիկանության Լոռու մարզային ստորաբաժանումների ծառայողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում ոստիկանության չորս հենասյունային ուղղություններով իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության, Ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացները, կադրային համալրումն ու ձեռքբերումները։ Անդրադառնալով ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացին՝