Tert.am-ին հայտնի է դարձել, որ «Հանրապետական շտապօգնության ծառայություն» ՓԲԸ տնօրեն Սահակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից Tert.am-ին հաստատեցին, որ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել կոմիտեում քննվող վարույթի շրջանակում:
«ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար»,-հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Բացի տնօրենից՝ նույն վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Նշենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, Հակոբյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հովանավորյալներից է: