Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթում այսօր հաղթող ճանաչվեց Արմեն Քոլոյանը։ Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում անդամների գերակշռող մասը նրա օգտին քվեարկեց։ Մրցույթում հաղթող ճանաչված Արմեն Քոլոյանը 67 տարեկան է, բնակվում է Պրահայում, աշխատում է «Ազատություն» ռ/կ-ում։ Նա այս պահին էլ Հայաստանում չէ։
Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար պայքարում էր 9 թեկնածու, այդ թվում՝ հաղթող ճանաչված Արմեն Քոլոյանը և նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը։ 2019 թվականից մինչև այս տարվա ապրիլի 8-ը լրատվամիջոցը ղեկավարած Խումարյանը վիճարկում է մրցույթի անցկացման կարգն ու արդյունքերը։ Նա պատրաստվում է դատի տալ Հանրային հեռարձակողի խորհրդին։
Ավելին՝ Factor.am-ի տեսանյութում.
The post Ով է հանրային ռադիոյի նոր տնօրենը․ Գարեգին Խումարյանը պատրաստվում է հայց ներկայացնել խորհրդի դեմ. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.