Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ հուլիսի 30-ին, աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը: