Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը
«Սա մի բան է, որը և՛ պետքարտուղարը, և՛ Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն շարունակում են ակտիվորեն զբաղվել, բայց ես կոնկրետ նորություն կամ ժամանակացույց չունեմ»,- հայտարարել է նա։