Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը ազատ է արձակվել` այս մասին Factor.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Ձերբակալման 72 ժամը լրացել է, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքեր չեն եղել»,- նշեց նա:
Ավելի վաղ ՔԿ խոսնակը տեղեկացրել էր,որ Փոքր Վեդիի «Զարթոնք» մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ուժեղ ցավ կամ ֆիզիկական ուժեղ տառապանք պատճառելը։
ՔԿ խոսնակը նաև փոխանցել էր, որ երեխայի մայրը ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ, նա և տնօրենը հարցաքննվել են։
«Մանկապարտեզում այլ նմանատիպ դեպքի վերաբերյալ այս պահի դրությամբ քննությամբ դեռևս տվյալներ չեն ստացվել, սակայն այդ ուղությամբ քննություն իրականացվում է, նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քրեադատավարական կարգով համապատասխան ընթացք կապահովվի»,- ասել էր Գոռ Աբրահամյանը։
The post Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակն ազատ է արձակվել. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.